Jump to content

«Բոինգ» 767-ի վթարը Անահահակի մոտակայքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3591 Atlas Air
Թռիչք 3591 ավերակ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականփետրվարի 23, 2019
Ժամանակ12:45
Բնութագրումանհաջող վայջէջք
ՎայրTrinity Bay?, ,
Թռիչքի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկա, Մայամի
Վերջնական կետԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տեխաս
Զոհվածներ3
Օդանավ
ԱվիաընկերությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Atlas Air
Կողային համարA6-EMW
Արտադրման թվական1992
Ուղևորներ1
Անձնակազմ2
Կենդանի մնացած0
Քարտեզ
Քարտեզ
 Atlas Air Flight 3591 Վիքիպահեստում

«Բոինգ» 767-ի վթարը Անահահակի մոտակայքում» ավիավթար, որը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 23-ին Անահուակա քաղաքում (Տեխաս)։ Աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:45-ին (18:45 UTC): Վթարի ենթարկված Atlas Air Boeing 767-375ER (BCF) բեռնատար ինքնաթիռը իրականացնում էր չվերթ Մայամիյից դեպի Հյուսթոն[1][2][3]։

Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի երկու անդամները և մեկ ուղևոր։

Boeing 767-375ER (BCF) GE CF6-80 տուրբոֆան շարժիչներով ինքնաթիռը առաջին չվերթը իրականացրել է 1992 թվականի ապրիլի 21-ին։ Ինքնաթիռը ամրագրվել է Կանադական ավիաուղիների համար, բայց սկսել է սպասարկել China Southern Airlines-ի հետ GPA լիզինգային ընկերության միջոցով։ 1997 թվականին ինքնաթիռը տեղափոխվեց LATAM Airlines Group-ին, և գործեց մինչև 2016 թվականը ներառյալ։ 2017 թվականի ապրիլին ինքնաթիռը գնվեց Atlas Air-ի կողմից, այնուհետև ինքնաթիռը սկսեցին օգտագործել Amazon Air-ի ծանրոցները տեղափոխելու համար։ 2018 թվականի օգոստոսին ինքնաթիռը անվանվեց CustomAir Obsession: Մինչ աղետի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 23 316 չվերթ։

Օդանավում եղել է երեք մարդ։ Անձնակազմը հետևյալն էր՝

– Օդանավի հրամանատարը 60-ամյա Ռիկի Բլաքելին էր,
– Օդաչուն ՝ 44-ամյա Կոնրադ Ժյուլ Ասուկա–ն էր,

Օդանավում նաև գտնվել է Mesa Airlines ավիաընկերությանը պատկանող, 36-ամյա Շոն Արչուլետան, ով տուն էր վերադառնում։

Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ աղետի հետևանքով մահացել են։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, վկաները նշել են, որ ինքնաթիռի ընկնելուց առաջ կայծակի ձայն են լսել։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննում է աղետը ՝ FAA- ի և ՀԴԲ-ի աջակցությամբ։ Թռիչքների ձայնագրողների որոնումը հանձնարարվել է Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտի զանազան խմբերի։ Օգնության են հասել նաև Հյուսթոնի և Բայթաունի ոստիկանության բաժինների զանազան ներկայացուցիչներ։ 2019 թվականնոյեմբերի դրությամբ պատահարի պատճառը մնացել էր անհայտ։ Աղետի պահին փոթորկային բջիջներ էին նկատվում նրա տարածքի մերձակայքում, բայց նման պայմանները համարվում են սովորական Հյուսթոնի միջմայրցամաքային օդանավակայանի համար։

Ընկնելուց մի քանի վայրկյան առաջ ինքնաթիռը կտրուկ սուզվել է Չեմբերսի շրջանի բանտի վերահսկողության տեսախցիկների վրա։ Ձայնագրիչների ձայնագրությունը լսելուց հետո NTSB- ն հայտարարեց, որ «անձնակազմի բանակցությունները, նշելով վերահսկողության կորուստը, սկսվել են ձայնագրության ավարտից մոտավորապես 18 վայրկյան առաջ»։ Նույն թվականի մարտի 2-ին NTSB- ն հաղորդել է, որ «ի պատասխան ղեկի սյունի թեքման, սուզվելու գագաթը առաջիկա 18 վայրկյանների ընթացքում հասել է 49 աստիճանի»։

Դատական հայցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 20-ին Շոն Արչուլետայի հարազատները դաշնային դատական հայց են ներկայացրել Amazon- ի և Atlas Air- ի դեմ ՝ նրանց մեղադրելով ոչ անվտանգ ինքնաթիռների գործողության մեջ։ Օդաչու Կոնրադ Ասուկայի ընտանիքը նույնպես դատի է տվել այդ ընկերություններին ՝ նրանց մեղադրելով հանցավոր անփութության մեջ ՝ հանգեցնելով մահվան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Грузовой Boeing потерпел крушение на юге США». www.aif.ru. 2019 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  2. «На юге США разбился грузовой Boeing» (ռուսերեն). РИА Новости. 20190223T2315+0300Z. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. «В США потерпел крушение грузовой самолет» (ռուսերեն). Рамблер/новости. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]